«Աշխարհի շուրջը» 182 օրում՝ «Էքսպո- 2020. Դուբայ» անձնագրով

September 29, 2021 0

Պատմության մեջ ամենաբազմազան համաշխարհային ցուցահանդեսի միլիոնավոր այցելուների պարտադիր հուշանվերն արդեն վաճառվում է

Համավարակը խափանել է շատերի ճանապարհորդական ծրագրերը, սակայն «Էքսպո- 2020. Դուբայ» -ում բնակիչներն ու օտարերկրյա հյուրերը կկարողանան «ճանապարհորդել» աշխարհով մեկ՝ զվարճալի, կարգավորվող անձնագրի օգնությամբ, որը կուղեկցի նրանց ճամփորդության ընթացքում՝ հաշվառելով նրանց այցերը ցուցահանդեսի մասնակից երկրների ավելի քան 200 տաղավարներ…

Վառ դեղին գույնի անձնագիրն այցելուներին համար խթան կդանա՝ 182-օրյա միջոցառման ընթացքում լինել հնարավորինս շատ տաղավարներում և կօգնի նրանց վերապրել առանձնահատուկ պահերը այդ մեծ իրադարձությունից հեռանալուց հետո: Ինչպես իրական անձնագիրը՝ այն նույնպես չունի երկրորդ իր նմանը, ներառյալ անվտանգության ուժեղացված հնարավորությունները՝ հատուկ համար, անձնագրային չափի լուսանկար տեղադրելու հատված, անձնական տվյալներ և յուրաքանչյուր էջում ջրանիշեր՝ թաքցված պատկերներով:

Անցյալն ու ներկան կապելու նպատակով անձնագրում կա ԱՄԷ-ի Ոսկե հոբելյանի հիշատակում՝ հատուկ ոսկե փայլաթիթեղով էջ, որի վրա պատկերված է երկրի հիմնադիր հոր՝ Նորին մեծություն շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի լուսանկարը՝ արված 1971 թվականին, երբ ԱՄԷ-ն նշում էր պետության ծնունդը:

50 էջանոց գրքույկը ամփոփում է նաև երեք թեմատիկ տաղավարների դիզայնը և լուսանկարները (Mission Possible – հնարավորությունների տաղավար, Alif – շարժունակության տաղավար և Terra – կայունության տաղավար), ինչպես նաև Al Wasl Պլազան՝ Էքսպոյի տարածքի մարգարիտը, և Դուբայի այլ տեսարժան վայրեր, ինչպես օրինակ քաղաքի հորիզոնի խորհրդանշական գիծը:

«Էքսպո- 2020. Դուբայ» -ի՝ 20 դիրհամ արժողությամբ անձնագիրը կարելի է ձեռք բերել «Էքսպո- 2020. Դուբայ» -ի բոլոր պաշտոնական խանութներում, որոնք տեղակայված են ցուցահանդեսային համալիրի տարածքում, Դուբայի օդանավակայանի 3 -րդ տերմինալում գտնվող «Էքսպո- 2020. Դուբայ» խանութում  և   կայքում:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *