Դուբայ «ԷՔՍՊՈ-2020»-ի գաղափարը

July 20, 2021 0

  •  «ԷՔՍՊՈ-2020»-ը ամբողջ աշխարհն է մեկտեղված մի վայրում. այն մարդկանց, կազմակերպությունների և երկրների միավորմանն ուղղված գլոբալ փորձ է՝ կամուրջներ ստեղծելու, գործողությունների մղելու և իրական խնդիրներին իրական լուծումներ տալու համար:
  • «ԷՔՍՊՈ» -ն մեկնարկային հարթակ է հորիզոնների ընդլայնման և գաղափարների փոխանակման  համար, նորարարություն է, համագործակցություն և ոգեշնչում, այն նաև ԱՄԷ-ի ցանկությունն է՝ կառուցելու ավելի մաքուր, անվտանգ և առողջ ապագա բոլորի համար:
  • «ԷՔՍՊՈ-2020»-ը լավատեսության ոգով կհամախմբի ավելի քան 200 մասնակիցներ, 191 երկրներ, ինչպես նաև՝ ապշեցուցիչ երևակայություն դրսևորող բազմապրոֆիլ կազմակերպություններ, ձեռնարկություններ և կրթական հաստատություններ: Եվ այս ամենը կտևի 182 օր:
  •  Թեմատիկ շաբաթների շրջանակներում մասնակիցները կփորձեն լուծումներ գտնել այնպիսի հիմնարար գլոբալ խնդիրների համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը, կրթության և առողջապահության հավասարաչափ մատչելիությունը, թվային անհամապատասխանության հաղթահարումը:
  • Երկրագնդի բոլոր կողմերից ժամանած այցելուները հրավիրվում են մասնակցելու նոր աշխարհի ստեղծմանը՝ ուսումնասիրելով նոր բնագծեր, բացահայտելով վաղվա հնարավորություններն ու կյանքը փոփոխելու նորարարությունները, որոնք կարող են նշանակալից դրական ազդեցություն ունենալ մեր մոլորակի և նրա բնակիչների վրա:
  • «ԷՔՍՊՈ-2020»-ն առաջին համաշխարհային ցուցահանդեսն է, որն անցկացվելու է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ասիայի (MEASA) տարածաշրջանում, ապագայի  քաղաքում, աշխարհի ամենաընդգրկուն, հավակնոտ և դեպի ապագա ուղղվածություն ունեցող երկրներից մեկում, այն էլ՝  ԱՄԷ-ի Ոսկե հոբելյանի տարում:

 

DUBAI, UAE, MAY 18, 2020: General view of the Mare & Foal Statue at Mobility Pavilion during Sunrise at the Expo 2020 Site (Photo by Dany Eid/Expo 2020)

«Միավորելով մտքերը՝ ստեղծում ենք ապագան» մեր թեման է և մեր նպատակը՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ նորարարությունն ու առաջընթացը մարդկանց և գաղափարների նոր ու ոգեշնչող ձևերի մերձեցման արդյունք են: Մեր երեք ենթաթեմաներն այն ոլորտներն են, որոնք կարևորում ենք ավելի լավ աշխարհ կառուցելու համար.

Հնարավորություններ. անհատների և միավորումների ներուժի բացահայտում ապագայի կերտման համար:

Շարժունակություն. մարդկանց, ապրանքների և գաղափարների ավելի արդյունավետ և գործուն տեղաշարժերի ստեղծում ՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ վիրտուալ:

Կայունություն. հարգանք և հավասարակշռված կենսակերպ աշխարհի հանդեպ, որտեղ ապրում ենք` բոլորի համար ավելի մաքուր, անվտանգ և առողջ ապագա ապահովելու համար:

«ԷՔՍՊՈ-2020»-ն իրադարձություն է բոլորի համար. հետազոտողների և արկածներ որոնողների, համադամասերների և մշակույթի սիրահարների, երեխաների, տատիկների և պապիկների, ձեռնարկատերերի, մտքի, բիզնեսի և կառավարությունների լիդերների, պատահական զբոսաշրջիկների և հետաքրքրասերների համար, ովքեր ցանկանում են տեսնել ապագան հիմա:

  • «ԷՔՍՊՈ»- յի հարթակում կյանքը կաշխուժանա հանրահռչակ կատարողական խմբերի մատուցած հնչյունների, ռիթմերի և հայացքների ներքո` դինամիկ, բազմազան և անընդհատ փոփոխվող ժամանցային ծրագրի շրջանակներում` սկսած երաժշտությունից, պարից և արվեստից մինչև ոգեշնչող պոեզիա և սրտառուչ զրույցներ: Ամեն օր՝ ամբողջ օրվա ընթացքում տեղի կունենա մինչև 60 իրադարձություն ուղիղ հեռարձակմամբ, դա կլինի զգացմունքների 182-օրյա խրախճանք՝  համաշխարհային ճանաչում ունեցող բազում դեմքերի մասնակցությամբ:
  • Այցելուները կկարողանան փորձել համաշխարհային խոհանոցի ավելի քան 50 կերակրատեսակ 200 F&B կետերում, վայելք կապրեն սքանչելի խոհարարական շրջագայություններից և կուսումնասիրեն խոհարարական նորարարական տեխնոլոգիաներ:
  • «ԷՔՍՊՈ»- յի արվեստի և մշակույթի ոգեշունչ ծրագիրը ներառում է հասարակական արվեստի մի շարք նշանակալի ստեղծագործություններ, ժամանակակից էմիրաթական դիզայնի և արհեստագործական պատվերների ցուցահանդես, «Firdaus Orchestra» նվագախմբի և «Al Wasl» էմիրաթական օպերայի ելույթներ:
  •  «ԷՔՍՊՈ-2020»-ը կգործի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը, աշխատանքային ժամերը՝ 10-00-ից մինչ կեսգիշեր (շաբաթ օրվանից չորեքշաբթի) և 10-00-ից մինչ 20-00-ն (հինգշաբթի և ուրբաթ):

 

DUBAI, MARCH 07 2021: General view of Alif – The Mobility Pavilion at Expo 2020 Dubai. (Photo by Suneesh Sudhakaran/Expo 2020 Dubai)

Որտե՞ղ է գտնվում «ԷՔՍՊՈ-2020»-ը Դուբայում

  • «ԷՔՍՊՈ-2020»-ը գտնվում է Դուբայի հարավում` «Al Maktoum» միջազգային օդանավակայանից ոչ հեռու, ուր հեշտությամբ կարելի է հասնել Դուբայի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայաններից և նավարկությունների տերմինալներից:
  •  «ԷՔՍՊՈ-2020»  հեշտությամբ կարելի է հասնել հասարակական տրանսպորտով, ներառյալ՝ «Route 2020»  և «Expo Rider»  մետրոյից հետևող հատուկ անվճար հանրային ավտոբուսը:
  •  «ԷՔՍՊՈ -2020» -ի տարածքի մակերեսը կազմում է 4.38 քառ. կմ, որից մոտ 2 քառ. կմ-ը զբաղեցնում է փակ տարածքը, իսկ մնացած 2.4 քառ. կմ-ում տեղակայված են օժանդակ օբյեկտներն ու կառույցները:

 

Բացառիկ հարթակ

«ԷՔՍՊՈ-2020»-ը տեխնոլոգիական միություն կազմող վայրերից մեկն է աշխարհում, ապագայի քաղաք՝ հագեցած գերժամանակակից նորարարություններով, որոնք միավորելով միջոցառման բոլոր ասպեկտները՝ անգերազանցելի տպավորություն կպարգևեն այցելուներին:

«ԷՔՍՊՈ-2020»-ի նպատակն է դառնալ  ամենակայուն համաշխարհային ցուցահանդեսներից մեկը պատմության մեջ, նորարարության օրինակ գործողության մեջ՝ զարգացած ճարտարապետությունից մինչև էներգաարդյունավետությունը վերահսկող սենսորներ:

Թեմատիկ հատվածները ներառում են տարածքներ ելույթների համար, նորարարական պատկերասրահներ, գեղարվեստական ինստալյացիաներ, բացօթյա զբոսայգիներ և այգիներ: Նրանցից յուրաքանչյուրում տեղակայված է իր թեմատիկ տաղավարը.

 

o Mission Possible – հնարավորությունների տաղավար

o Alif – շարժունակության տաղավար

o Terra – կայունության տաղավար

 

  •  «Al Wasl» պլազան ԷՔՍՊՈ-յի բաբախող սիրտն է, նրա կենտրոնական կուլտային տարրը և տոնական միջոցառումների անցկացման վայրը «ԷՔՍՊՈ-2020»-ի շրջանակում: Նրա պողպատե վանդակավոր գմբեթը աշխարհի ամենամեծ՝ 360 աստիճանի պրոյեկցիոն մակերևույթն է:
  •  «ԷՔՍՊՈ-2020»-ի 21 մետր բարձրությամբ մուտքի պորտալները, որ պատրաստված են ածխածնային մանրաթելից՝ «mashrabiya» ոճով, այցելուներին հնարավորություն կտան զգալու «ԷՔՍՊՈ-2020»-ում հանդիպող զարմանահրաշ ճարտարապետությունն ու աննախադեպ նորարարությունը:
  •  Տասնյակ մասնակիցներ արդեն ներկայացրել են իրենց տաղավարները. դրանցից յուրաքանչյուրը միտված է ապագային, ոգեշնչող է և նորարարական:

 

«ԷՔՍՊՈ»-յի ծրագրերը

  • «ԷՔՍՊՈ-2020»-ն արդեն համախմբում է մարդկանց և միավորումները՝ լավագույն ապագա կերտելու համար:
  •  «Expo Live»- ը՝ նորարարության և գործընկերության գլոբալ ծրագիրը, աջակցում է 76 երկրներից ներկայացված 140 նախագծերի, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է հրատապ խնդիրների նորարարական լուծումներ` օգնելով բարելավել մարդկանց կյանքը կամ պահպանել մոլորակը:
  •  «Expo’s Global Best Practice» ծրագիրը լուսաբանում է 50 նախագիծ, որոնք արդեն իսկ առաջարկում են մեր որոշ ամենամեծ մարտահրավերների արդյունավետ, կայուն լուծումները` դրանք ամբողջ աշխարհում տարածելու պարտավորությամբ:
  • «ԷՔՍՊՈ»-յի կրթական ծրագիրը հրավիրում է ԱՄԷ-ի և այլ երկրների միջնակարգ դպրոցների և բուհերի ուսանողներին՝ մասնակցելու հատուկ կազմակերպված էքսկուրսիաների, ձեռք բերելու գործնական հմտություններ և ձևավորելու իրենց հետագա կարիերան`շփվելով հասակակիցների, ոլորտի առաջատարների և համաշխարհային փորձագետների հետ:
  • «ԷՔՍՊՈ»-յի դպրոցական ծրագիրը ոգեշնչում է մատաղ սերնդին` համագործակցելով ԱՄԷ-ի դպրոցների և մանկավարժների հետ: «ԷՔՍՊՈ 2020» -ի ընթացքում ցուցահանդեսը ուսանողներին կառաջարկի եզակի ուսուցողական փորձ` հատուկ մշակված չորս դպրոցական շրջագայությունների շրջանակում:
  •  Ընդհանուր առմամբ ԱՄԷ-ի բնակիչների և տարբեր ազգությունների ու տարբեր ծագում ունեցող արտագաղթյալների բազմազան խառնուրդ ներկայացնող 30 000 կամավորները կդառնան հյուրընկալող «Դուբայ. ԷՔՍՊՈ 2020» -ի դեմքը` արտացոլելով ԱՄԷ-ի հյուրասեր ոգին:
  • «ԷՔՍՊՈ»-յի «World Majlis»-ը  կհավաքի համաշխարհային մտքի լիդերներին` քննարկելու կարևոր հարցեր էմիրաթյան մեջլիսի ավանդական միջավայրում:

 

Զարգացման խթանում

  •  «ԷՔՍՊՈ 2020» -ը համաշխարհային մեկնարկային հարթակ է բիզնեսի համար, որը նոր շուկաներ և նոր հնարավորություններ է բացում յուրաքանչյուր գործարար այցելուի համար, ինչպես նաև ընդգրկում է հեռահար բիզնես ծրագրեր, որոնք կօգնեն ներդրումների ներգրավմանը, համաձայնագրերի կնքմանը և միջազգային համագործակցության զարգացմանը:
  • «ԷՔՍՊՈ 2020» -ն ուղղակի և անուղղակի ծախսերի 20 տոկոսը հատկացրել է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնք դիտվում են որպես ԱՄԷ-ի և տարածաշրջանի ապագա բարգավաճման բանալի:
  •  «Դուբայ. ԷՔՍՊՈ 2020» -ի համաշխարհային կարգ ունեցող Դուբայի ցուցահանդեսային կենտրոնը (DEC) իր 45 000 քառ. մ հարմարվող տարածքով կդառնա MICE արդյունաբերության հիմնական գրավչությունը «ԷՔՍՊՈ»-յի ընթացքում և դրանից հետո:
  •  «ԷՔՍՊՈ 2020» -ն կօգնի զբոսաշրջության ոլորտին և կծառայի որպես ինկուբատոր նորարարական, գիտելիքահեն ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար՝ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը և ամրապնդելով երկրի հյուրընկալ ու ծաղկուն հեղինակությունը՝ որպես ապրելու, խաղալու, աշխատելու և բիզնես վարելու իդեալական վայր:

 

Ժառանգություն

ԱՄԷ-ն աշխարհին ցույց տվեց, թե ինչի է հնարավոր հասնել հիանալի վերափոխումների և առաջընթացի միջոցով: «ԷՔՍՊՈ 2020» -ը, որ 2021թվականին զուգադիպում է ԱՄԷ-ի 50-ամյակի հետ, այս ճանապարհորդության մեջ կներգրավի մարդկանց, կոգեշնչի հաջորդ սերնդին և, ընդհանուր առմամբ, կխթանի նորարարությունը, ինչը սկիզբ կդնի ևս 50 տարվա նպատակասլաց առաջընթացին՝ նպաստելով երկրի հետագա բարգավաճմանը և  ապահովելով զարգացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս:

  • «ԷՔՍՊՈ 2020» -ը ենթակառուցվածքների ավելի քան 80 տոկոսը կմնա ապագա 2020-ի Քաղաքային թաղամասում` ապագայի օրինակելի համաշխարհային համայնքում, որը կօգտագործի ամենաարդիական նորարարությունները, գիտությունն ու կայուն զարգացումը՝ կյանքի և աշխատանքի համար ավելի մաքուր, անվտանգ և առողջ միջավայր ստեղծելու նպատակով:
  •  «ԷՔՍՊՈ 2020» -ի նպատակն է ստեղծել նշանակալի, երկարաժամկետ ժառանգություն, որը չափանիշ կդառնա ապագա համաշխարհային ցուցահանդեսների համար:
  • Շնորհիվ երիտասարդությանը, ինչպես նաև բիզնեսը ներգրավելու ուղղությամբ ծավալած գործունեության՝ «ԷՔՍՊՈ»- ն կխթանի տնտեսական, մշակութային և գիտական ​​առաջընթացը:
  • Մեր այցելուների ստացած տպավորությունները, նրանց կողմից իրենց համար բացահայտված նորարարությունները և հաստատված կապերը կբացեն ոգեշնչող, նոր հեռանկարներ և կնպաստեն երկարաժամկետ դրական ազդեցությանը:

 

 

COVID միջոցառումներ

Բոլոր այցելուների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը մեր առաջնային պարտականությունն է: Խորհրդակցելով աշխարհի առաջատար բժշկական փորձագետների հետ և առաջնորդվելով վերջին գիտական ​​տվյալներով՝ մենք ներդրել ենք մի շարք միջոցառումներ և շարունակում ենք հետևել նոր զարգացումներին, որպեսզի  ապահովենք անվտանգ և հրապուրիչ այցելություն «Դուբայ. ԷՔՍՊՈ 2020».

  • դիմակների պարտադիր կրում,
  • թողունակության սահմանափակում՝ սոցիալական հեռավորությունը ապահովելու համար,
  • ջերմային պատկերման տեսախցիկներ ժամանման բոլոր կետերում,
  • ձեռքերի ախտահանման կետեր,
  • համաշխարհային կարգի երեք բժշկական կենտրոն և COVID-19-ի թեստավորման կենտրոններ,
  • արագ արձագանք COVID- ի թեստավորմանը,
  • աշխատակիցների պատվաստման ծրագիր: