Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն Հայաստանի տաղավարում ընդունել է Մյանմարի տաղավարի հովանավոր և գլխավոր հանձնակատարի տեղակալ՝ տիկին Լևի Սապ Նեյ Թանգին

December 9, 2021 0
Էքսպո 2020 Դուբայի շրջանակներում, Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է զբոսաշրջության հնարավորությունները Մյանմարի տաղավարի գլխավոր հանձնակատարի տեղակալի հետ
Դեկտեմբերի 4-ին՝ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն Հայաստանի տաղավարում ընդունել է Մյանմարի տաղավարի հովանավոր և գլխավոր հանձնակատարի տեղակալ՝ տիկին Լևի Սապ Նեյ Թանգին։
Հաջողակ ձեռնարկատեր և Myanmar Bible Software-ի հիմնադիր՝ Տիկին Լևի Սապ Նեյ Թանգը հայտնել է, որ բարձր է գնահատում հայկական մշակույթը՝ ընդգծելով հայ համայնքի դերը Մյանմարում վաղ քրիստոնեության զարգացման գործում, որպես օրինակ բերելով 13-րդ դարում Բիրմայի Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրումը։
Հանդիպման ընթացքում պարոն Տերյանը և տիկին Լևի Սապ Նեյ Թանգը քննարկել են Մյանմարի քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրի պահանջները և Մյանմարից դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքը։ Ըստ տիկին Լևի Սապ Նեյ Թանգի՝ Հայաստանը համարվում է երկրորդ ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունը Մյանմարի բնակիչների համար, և երկրի պաշտոնյաները նպատակ ունեն աջակցել և ընդլայնել դեպի Հայաստան զբոսաշրջային ծրագրերը։
Հանդիպման ավարտին պարոն Տերյանը և տիկին Լևի Սապ Նեյ Թանգը հաստատեցին, որ երկու կողմերը ողջունում են երկրների միջև զբոսաշրջային հնարավորությունների զարգացումը։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *