Հարցազրույց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամիի հետ

December 4, 2021 0

 

Հարցազրույց Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամիի հետ, որտեղ անդրադարձ է կատարվել ԱՄԷ կողմից իրականացվող նախաձեռնություններին, ներդրումային քաղաքականությանը և ապագայի տեսլականին։

– Որո՞նք են վերջերս ԱՄԷ-ի կողմից հայտարարված կարևոր նախաձեռնությունները, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա տարիների ընթացքում։

ԱՄԷ-ն էմիրաթցի կադրերի մրցունակության խորհրդի միջոցով, որը նախագահում է փոխվարչապետ և նախագահական հարցերով նախարար Ն․Գ․ Շեյխ Մանսուր բն Զայեդ Ալ-Նահյանը, նպատակ ունի էմիրաթցիների համար ստեղծել 75,000 աշխատատեղ մասնավոր հատվածում՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացնելով 6,5 միլիարդ դոլար:

ԱՄԷ-ն նախատեսում է վերափոխել մուտքի և կացության համակարգը, այդ թվում՝ «ազատ կեցության»  վերաբերյալ հայտարարությունն ու «ոսկե վիզա» ստանալու շրջանակը, ինչպես նաև ներդնել «կանաչ կեցության» գաղափարը։

Մյուս նախաձեռնությունը վերաբերում է Invest.ae պորտալի գործարկմանը, որը թիրախավորում է արտասահմանյան մի քանի խոշոր շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ավստրալիան, Նիդեռլանդները, Իտալիան, Հունգարիան, Չինաստանը, Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Սլովակիան, Լեհաստանը, Նոր Զելանդիան և Ինդոնեզիան:

Կարևոր նախաձեռնություններից մեկն էլ առնչվում է «Օրական 100 ծրագրավորողների ներգրավմանը»՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄԷ-ի տեղը՝ որպես ծրագրավորողների և ծրագրավորման տարբեր լեզուներով մասնագիտացված տաղանդավոր անձանց համաշխարհային մայրաքաղաք: Ծրագիրն ամսական 3000 ծրագրավորող է ավելացնում ԱՄԷ-ի ազգային տնտեսության աշխատուժին՝ տրամադրելով մի շարք հնարավորություններ և նպաստելով ծրագրավորման ընկերությունների հիմնադրմանը: Ծրագրի նպատակն է զարգացնել  և կատարելագործել տաղանդավոր ծրագրավորողների հմտությունները:

ԱՄԷ-ն նաև հայտարարել է աշխարհի ութ խոշոր գլոբալ շուկաների հետ համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրերի կնքման մասին՝ բարձրացնելու Էմիրությունների դիրքը՝ որպես համաշխարհային առևտրի և ներդրումների հիմնական դարպաս:

– Ինչո՞ւ է անհրաժեշտ ներդրումներ կատարել ԱՄԷ-ում։

ԱՄԷ-ն ողջ աշխարհում հայտնի է տարածաշրջանում իր տնտեսական, քաղաքական և սոցիալական կայունությամբ և 2021թ-ի մայիսին հրապարակված InterNations-ի հետազոտության համաձայն՝ ընդգրկվել է օտարերկրացիների համար արտագնա աշխատանքի և ապրելու համար աշխարհի լավագույն 20 ուղղությունների թվում, իսկ «Աշխարհի ամենաանվտանգ երկիր 2021» ինդեքսով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

ԱՄԷ-ն հանդիսանում է խոշոր խաղացող միջազգային առևտրային ցանցերում, և նրա բեռնափոխադրումների ուղղությունները հասնում են աշխարհի ավելի քան 400 քաղաքներ: ԱՄԷ-ն ունի ողջ աշխարհին հասանելի առաջադեմ օդային, ցամաքային և ծովային տրանսպորտային ենթակառուցվածք և առանձնանում է աշխարհագրական ու ռազմավարական դիրքով և իրեն են պատկանում 50 խոշորագույն կոնտեյներային նավահանգիստներից երկուսը։

Որպես բիզնեսի և արդյունաբերության համար բարենպաստ միջավայր՝ ԱՄԷ-ն նախաձեռնություններ է մեկնարկում կայուն հիմունքներով՝ աջակցելու ՓՄՁ-ներին և թույլ տալով օտարերկրացիներին ձեռք բերել միանձնյա սեփականություն:

ԱՄԷ-ում կան ավելի քան 40 ազատ գոտիներ, որոնք ունեն մրցակցային առավելություններ և հնարավորություններ՝ դառնալով երկարաժամկետ ներդրումների իդեալական վայր: Ավելին, ԱՄԷ-ն եկամտահարկ չի սահմանում ֆիզիկական անձանց, ներդրողների կամ ընկերությունների վրա, բացառությամբ նավթային ընկերությունների և արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի, որոնց համար մաքսատուրքերը տատանվում են զրոյից մինչև 5%:

ԱՄԷ-ն ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ինդեքսի առցանց ծառայությունների ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել արաբական երկրների թվում, ինչպես նաև չորրորդը՝ Ասիայում, և ութերորդը՝ աշխարհում:

– Անդրադառնանք առաջիկա հիսուն տարիներին ԱՄԷ-ի տեսլականի իրականացմանը։

ԱՄԷ-ն համարվում է արտաքին օգնություն տրամադրելու առումով աշխարհի խոշորագույն դոնորներից մեկը։

Էմիրությունները շարունակում է աշխատել տնտեսության մրցունակության ամրապնդման ուղղությամբ՝ որպես գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ուժ, և շարունակում է նոր ներդրումային հնարավորություններ ընձեռել նշված, ինչպես նաև տիեզերագիտության, պարենային անվտանգության և բժշկության ոլորտներում: ԱՄԷ-ն ձգտում է ապահովել իր շարունակական առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում բնական, մարդկային, բժշկական և այլ ռեսուրսների ապահովումը՝ սննդի և ջրի անվտանգության կայուն մոդել դառնալու նպատակով։

ԱՄԷ-ն նաև այն քիչ երկրներից է, որը ակնկալում է արագ և համապարփակ վերականգնում Covid-19 ճգնաժամից։

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *