Միջազգային այցելուների հոսքը դեպի Էքսպո 2020 կապահովեն ավելի քան 2,500 լիազորված վերավաճառողները

May 22, 2021

Ավելի քան 2.500 առցանց գործող տուրիստական ընկերություններ, տուրօպերատորներ, հյուրանոցների ցանցեր և ավիաընկերություններ արդեն իսկ գրանցվել են որպես լիազորված վերավաճառողներ (ATR)՝ Էքսպո 2020 Դուբայ ցուցահանդեսի շրժանակներում:
Ցուցահանդեսի ներկայացուցիչների հայտարարությամբ 2021-ին արաբական տուրիստական շուկան վերադարձել է մինչև համավարակը եղած ցուցանիշներին և կրկնապատկել զբոսաշրջության ոլորտում լիազորված վերավաճառողների թիվը: Զբոսաշրջիկներին սպասում է անմոռանալի տպավորություններով լի ճամփորդություն, տուրիստական փաթեթների լայն ընտրությամբ:
Պատմության ամենաբազմապրոֆիլ ցուցահանդեսում ցանկացած ոք կգտնի այն, ինչ կհամապատասխանի իր հետաքրքրությունների շրջանակին, այդ թվում բացառիկ շոուներ, համային մեծ բազմազանություն, տեխնոլոգիական, ճարտարապետական և մշակութային նորարարություններ: Ցուցահանդեսը նաև կատարյալ հարթակ է գաղափարների փոխանակման և նոր բիզնես կապերի ստեղծման համար:
Ցուցահանդեսի մեկնարկին մնացել է հինգ ամիս: Հոկտեմբերի 1-ից սկսած շուրջ հինգ ամիս շարունակ ցուցահանդեսն իր հյուրընկալ դռները կբացի աշխարհի ամենատարբեր ծայրերից ժամանող հյուրերի առջև, ովքեր հնարավորություն կունենան համատեղ ուժերով վերափոխել աշխարհը:
Ավելին իմանալու համար կարող եք այցելել Լիազորված վերավաճառողների վեբ կայք Authorised Ticket Resellers web page և պլանավորել դեպի Էքսպո 2020 Դուբայ ձեր այցելությունը: