Expo TV
Ցուցահանդեսի բացմանն ընդառաջ, մեծ ուրախությամբ տեղադրում ենք YouTube-յան հղումը, որով կարող եք կենդանի ռեժիմով հետևել իրադարձությունների զարգացմանը:
«Expo TV»-ն կսկսի հեռարձակվել Գրինվիչի ժամանակով ժամը 15.30 -ին (ժամը 19.30-ին՝ ըստ Պարսից ծոցի ստանդարտ ժամանակի ժամային գոտու): Բացման արարողության սկիզբը 2021 թվականի սեպտեմբերի 30–ին է՝ հինգշաբթի օրը:
Այդ պահից սկսած «Expo TV-ն» Էքսպոյի մասին հաղորդումները կհեռարձակի շուրջօրյա ռեժիմով:
Յուրաքանչյուր աշխատանքային օր «Expo TV»-ն կներկայացնի երկժամյա ծրագիր, որի ժամանակ կցուցադրվեն նախորդ օրը տեղի ունեցած, ինչպես նաև առաջիկայում կայանալիք իրադարձությունները:
«Expo TV»- ն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի յուրաքանչյուր երկրի Ազգային օրվա միջոցառումը: Երկրորդ երկժամյա ծրագրում կներառվեն ցուցահանդեսի առանձնահատկությունները և կարևորագույն պահերը: Ծրագրերի այս չորսժամյա բլոկը կկրկնվի օրվա և գիշերվա ընթացքում՝ ընդգրկելով բոլոր ժամային գոտիները:
Եթե ձեր Ազգային տոնը նշվելու է օրվա երկրորդ կեսին, այն նաև կհեռարձակվի ուղիղ եթերով: Մենք ստեղծել ենք «Expo TV»-ն հատուկ ձեզ համար, և կոչ ենք անում ձեզ՝ զետեղել YouTube- յան հղումը ձեր իսկ հարթակներում: