Մասնակիցների առողջությունն ու անվտանգությունը Էքսպոյի առաջնահերթություններից են
Ջերմային տեսախցիկներ, ախտահանիչ սարքեր, դիմակների պարտադիր կրում և սոցիալակ հեռավորության պահպանում, ինչպես նաև անվճար պատվաստում բոլոր պաշտոնական այցելուների համար. այս ամենը կապահովի այցելուների և աշխատակիցների անվտանգությունը Էքսպո 2020 Դուբայ ցուցահանդեսի ողջ ընթացքում:
Ցուցահանդեսը սերտորեն համագործակցում է ԱՄԷ առողջապահության և հիվանդությունների կանխարգելման նախարարության և Դուբայի առողջապահական կառույցների հետ, որոնք էլ իրենց հերթին խստորեն հետևում են ԱՀԿ նորագույն ուղեցույցներին և առողջապահական հրահանգներին:
Ապրիլին, Դուբայի թագաժառանգ և Գործադիր խորհրդի նախագահ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը հայտարարեց Էքսպոյի կողմից մշակված պատվաստման ծրագրի մեկնարկի մասին՝ ըստ որի պատվաստանյութից կարող են օգտվել մասնակից երկրների բոլոր պաշտոնական ներկայացուցիչները:
Միջազգային մասնակիցների հանդիպումից անմիջապես հետո Էքսպո 2020-ի ղեկավար կոմիտեն իր հավանությունը տվեց այս հայտարարությանը, հորդորելով բոլոր 200 և ավելի երկրների ներկայացուցիչներին անհապաղ միանալ ցուցահանդեսի կողմից նախաձեռնված պատվաստման ծրագրին:
Թվով վեցերորդ և վերջին Միջազգային մասնակիցների հանդիպմանը, որին ներկա էին 173 երկրներից ժամանած ավելի քան 370 ներկայացուցիչներ, քննարկվեցին նաև այցելուների ապահովության ապահովելուն ուղղված լրջագույն ջանքերը: