Հարյուրավոր պատվիրակներ ժամանել են Դուբայ՝ մասնկցելու Էքսպո 2020-ի բացմանն ընդառաջ եզրափակիչ հանդիպմանը

May 22, 2021

Ցուցահանդեսի մեկնարկին մնացել է մոտ 5 ամիս, իսկ մինչ այդ Դուբայի ցուցահանդեսային կենտրոնում հանդիպեցին աշխարհի տարբեր մասերից ժամանած միջազգային պատվիրակությունների անդամներ: Միջազգային մասնակիցների եզրափակիչ հանդիպումները տեղի ունեցան մայիսի 4-ին և 5-ին:
Մասնակիցների թվում էին արաբական աշխարհում անցկացված առաջին համաշխարհային ցուցահանդեսի գործընկերներ և մասնակիցներ, 173 երկրներից ժամանած համավարակից հետո առաջին մեգա իրադարփության ապագա մասնակիցներ, ինչպես նաև հանդիմանը տեսաուղերձով միացած պատվիրակներ:
Մասնակիցների թվում ինչպես առանձին երկրների պատվիրակներ էին, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, գիտական ինստիտուտների և խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ի հավելումն COVID-19 համավարակի դեմ պայքարին ուղղված ԱՄԷ-ի մեծածավալ ջանքերին, մասնակիցները ծանոթացել են նաև կարևոր թարմացումներին, անվտանգության, հյուրընկալության ոլորտի պատրաստվածության, մարքեթինգի և հաղորդակցությունների, ինչպես նաև կազմակերպչական հարցերի շուրջ տեղեկատվությանը: